Հարվածելով Արտակիրգ իրավիճակների ծառայության շենքին՝ Ադրբեջանը հստակ թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող կառույց։ Վիրավորվել է 7 մարդ՝ թե՛ քաղծառայողներ, թե՛ այլ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Պաշտպանի խոսքով՝ արտակարգ իրավիճակների շենքի վրա հարվածը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական օրենքի նորմերը և Ադրբեջանի կողմից հստակ իրականացված պատերազմական հանցագործություն է։
«Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտ այլ հատվածների ուղղությամբ, որի արդյունքում տուժել են քաղաքացիականներ և քաղաքացիական օբյեկտներ։
Կա առնվազն 4 վիրավոր, առկա է նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են։ Երկու բնակելի շենք Ստեփանակերտում լուրջ կերպով վնասվել են։ Բարեբախտաբար, շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել և վիրավորների քանակը ավելի քիչ է եղել։ Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքի հետևանքով ևս արձանագրվել են որոշ վնասներ, սակայն բարեբախտաբար մարդկային տուժածներ չկան։ Սա երեկվա նմանատիպ հարձակման շարունակությունն է»,-նշել է նա։