Առաջին ալիքի հատուկ թողարկմանն Արծրուն Հովհաննիսյանը ասել է․ «Մեր մարտական ոգին շատ բարձր է, երախտիքի խոսք պետք է ասեմ մեր ժողովրդին, ահավոր հզոր ոգի կա, համազգային պոռթկումը՝ զորքերից մինչև բնակչություն շատ բարձր է»:
Նա պատմեց մարտական գործողություններում հերոսություններով աչքի ընկած զինծառայողների մասին։Նրա խոսքո
«Մռովի լեռնաշղթայի հատվածում սովորական ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն, մարտավարական գրագիտություն: Ըստ անհրաժեշտության, երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է՝ հասկանալով, որ չի կարող պահել գերակայող ուժերի ազդեցության տակ, հակառակորդին մոլորության մեջ է գցել, սպասել է հարմար պահի և գրոհել է ու դիրքը հետ վերցրել»: Նա նաև պատմեց, որ մի հայտնի դիրք կա, որտեղ սպան, ով շարքային զինվոր է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ, այսօր վաշտի հրամանատար է, բացարձակ հերոսություն է դրսևորել իր անձնակազմի հետ՝ մեծ վնասներ հասցնելով հակառակորդին:
«Ընթանում է հինգերորդ սերնդի պատերազմ՝ մասամբ բացառություններով։ Ստեփանակերտին խփելը, կարելի է ասել, անզորության ճիգեր են Ադրբեջանի կողմից: Մենք դեռ չենք կիրառել ողջ պոտենցյալը»,-ասաց նա և նշեց, որ մենք չենք հարվածում խաղաղ բնակչությանը: Նա շեշտեց, որ զորքը ոչ սննդամթերքի, ոչ էլ քաղցրավենիքի պակաս չունի: