Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով։ Այս մասին հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով` ենթադրաբար, բնակելի տներ են ոչնչացվել, կան շատ տուժածներ։
Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը ավելացրել է․ «Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա»:
Սա օրվա ընթացքում Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ երկրորդ հարվածն է:
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ դեռևս որևէ հրթիռ չի արձակվել։ ՀՀ ՊՆ ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ ԶՈՒ-ին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով։
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն ճշգրիտ հարվածներով խոցել էր թշնամու 5 միավոր ինքնաթիռ և 3 միավոր ուղղաթիռ։
Բացի այդ՝
ՀՀ ՊՆ հորդորում է կտրականապես զերծ մնալ հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ և տեսանյութեր համացանցում տեղադրելուց:
Պատճառն այն է, որ դրանով հակառակորդը կարող է ավելի ուղղորդված կրակ արձակել՝ վտանգի տակ դնելով մեզ և մեր հարազատներին։