«Առաքելությունն ավարտված է»․ Արցախում վիրավորված Le Monde-ի լրագրողները մեկնեցին

«Առաքելությունն ավարտված է»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Այսպիսով, Արցախում՝ Մարտունի քաղաքում հակառակորդի հրետանու հարվածից վիրավորված Le Monde-ի լրագրողները տեղափոխվեցին Ֆրանսիա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: Մարտունիում հակառակորդի կրակոցից վիրավորում են ստացել 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ)։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր էր, նրան վիրահատել էին Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Վիճակի կայունանալուն պես նրան տեղափոխել էին Երևան։

Հիշեցնենք, որ լրագրողներին Արցախում այցելել էր նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել