Հաստատագրված վճար վճարող են հանդիսանում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցներն ու ֆիզիկական անձինք:
Ֆիզիկական անձանց կողմից ծխախոտի արտադրանքի ներմուծման դեպքում հաստատագրված վճարը գանձվում է 400 հատը, իսկ սիգարների ներմուծման դեպքում` 10 հատը գերազանցող մասի համար:
Նշենք, որ հաստատագրված վճարի չափը կախված չէ ծխախոտի արտադրանքի մաքսային արժեքից և վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` ներմուծման օրվանից 10-օրյա ժամկետում:
Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով և (կամ) արտարժույթով: Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:
Աղբյուրը` Իրավաբան.net