Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել մարտերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել մարտերը, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների, ասվում է կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության համաձայն.

«Գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի ամբողջ երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է մարդկային կորուստների և քաղաքացիական զոհերի համար», – ասվում է մեկնաբանության մեջ:

«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների», – ասաց Դյուժարիկը:

Անտոնիո Գուտերեշը կապվելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հակամարտության գոտում վերջին սրացման հետ կապված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել