Ֆեյսբուքը մեծ ցանց է արգելափակել, թիրախներից մեկը եղել է Հայաստանը․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում Ֆեյսբուքի հայտարարության հղում է տարածել՝ նշելով․

«Ֆեյսբուքը մեծ ցանց է արգելափակել, որը, ըստ իրենց տվյալների, ուղղորդված քարոզչություն է իրականացրել։ Ոչ հիմնական, բայց թիրախներից մեկը եղել է նաև Հայաստանը»։

Հրապարակման մեջ նշվում է․

«Մենք ջնջել ենք երեք առանձին ցանցեր` որոնք խախտել են արտաքին կամ պետական միջամտության մեր քաղաքականությունը, որն է միջազգային կամ պետական նշանակության սխալ վարքագծի դրսևորում։ Այս ցանցերը ծագել են Ռուսաստանում»։

Բացի այս, նշվում է նաև․ «Մենք ջնջել ենք Ֆեյսբուքի 214 օգտատիրոջ, 35 էջ, 18 խումբ և Ինսթագրամի 34 հաշիվ՝ կրկին մեր քաղաքականությունը խախտելու համար՝ միջազգային կամ պետական նշանակության սխալ վարքագծի դրսևորմամբ։ Այս գործունեությունը ստեղծվել է Ռուսաստանում և հիմնականում կենտրոնացել է Սիրիայի և Ուկրաինայի, ավելի թույլ՝ ուրքիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Մոլդովայի վրա: Այս գործունեության մի փոքր մասը կենտրոնացած էր Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել