Հորդորում ենք բամբասանքի ժանրից դուրս գալ. գլխավոր դատախազի խորհրդական

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դատավարական պարտությունը պատվով տանելուն անպատրաստ մեր գործընկերոջը հորդորում ենք բամբասանքի ժանրից դուրս գալ, թանկ ժամանակն օգտագործել վստահորդի իրավունքները բացարձակապես իրավական հարթությունում, իրավական գործիքակազմով պաշտպանելու վրա’ իրավաբանական օգնություն ցուցաբերելու վճարովի պարտքի կատարումը չդարձնելով քաղաքական գործչի ամբիցիաների բավարարման միջոց:

Իսկ յուրաքանչյուրը իր գործով և հատկապես անցյալով չի մոռացվելու, որովհետև դրա համար բավարար հիշողություններ ունեցողները շատ են ու միշտ լինելու են:

Հիշեցնենք, որ Գոռ Աբրահամյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ այսօր հրապարակում էր արել, ինչին պատասխանել էր Ծառուկյանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել