Հայ-ռուսական համալսարանի բակից ապօրինի զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել 22-ամյա երիտասարդ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները Հայ-ռուսական համալսարանի բակից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ և ատրճանակ՝ փամփշտատուփում առկա փամփուշտներով:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել