Երեխաները վարակվում են, վարակում են, հիվանդանում են․ ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեխաները վարակվում են, վարակում են, հիվանդանում են:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է 2311 երեխայի մոտ, որոնցից 534-ը բուժօգնությունը ստացել է հիվանդանոցային պայմաններում:

Երեկ վարակակիրների թիվն ավելացել է մոտ 400-ով, եթե զգոնությունը կորցնենք, ամառվա սարսափը նորից կկրկնվի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել