Տիգրան Ուլիխանյանը ևս վայր է դնում մանդատը․ նա նոր պաշտոն կստանա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի մանդատը։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով, նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար՝ Ուլիխանյանը զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին կից կառույց է եւ ստուգումներ է իրականացնում տարբեր կառույցներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել