Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել բարձր դատարանի նախագահի պաշտոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյան:

«Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել», – ասաց Շաթիրյան:

Հիշեցնենք, որ արդեն երեք օր է՝ շարունակվում է բարձր դատարանի նախագահի ընտրությունը: Երվանդ Խուընդկարյանը երեկ էր ինքնառաջադրվել, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, վերջինս, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել:

Շաթիրյանը նշեց, որ կարճ ժամանակահատվածում պետք է կազմակերպվեն ՍԴ նախագահի նոր ընտրություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել