Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց, որ կորոնավիրուսի դեպքերի սրացում է նկատվում։ Վերջին մեկ օրվա ընթացքում կատարված 3913 թեստից դրական է եղել 374-ը։
Վարչապետի խոսքով սա կապված է մարդկանց շարժողունակության հետ։ «Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ մենք պետք է շարունակենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ և շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արսեն Թորոսյանը նշում է, որ հիվանդացության թվերի բարձրացումը դեռ չեն կապում դպրոցների բացման հետ։ Նրա խոսքով, պետք է շարունակել դիմակների կրումը։
Մանրամասները՝ տեսանյութում