Երևանի ավագանու անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի՛ Կառավարություն, իրավապահ մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,
խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել 6 հազար ուսանողի կրթության սահմանադրական իրավունքը կոպտորեն ոտնահարող այս ծանր հանցագործության մի քանի կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Դուք չեք պատկերացնի, թե հարցն ինչ արագ կլուծվի այդ դեպքում»։
Հավելենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՀՊՏՀ-ի կազմկոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ համալսարանի կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դ․ Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։
Իսկ երեկ ՝ սեպտեմբերի 22-ին, ՀՊՏՀ ուսանողների և դասախոսների մի մասը բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց։
Ավելի վաղ Իրավաբան․net-ը նաև գրել էր, որ Դիանա Գալոյանի ընտրությունը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է։