Միջնորդություն ենք ներկայացրել բժիշկ Աշոտ Սիրունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին․ փաստաբան Նարեկ Ալոյան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած 30-ամյա ծննդկան Սեդա Ասատրյանի նորածին աղջկան այսօր դուրս գրեցին հիվանդանոցից։ Սեդայի հարազատներն ու մտերիմները հիվանդանոցում էին։ Ծննդկանի մահվան համար նրանք մեղադրում ենք բժիշկ Աշոտ Սիրունյանին՝ նշելով, որ իր սխալի հետևանքով է երիտասարդ կինը մահացել։

Փաստաբան Նարեկ Ալոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սեդա Ասատրյանը ԲԿ-ում նախածննդյան հսկողության նպատակով հաշվառվել է 2020 թվականի փետրվարին։ «Հաշվառման ժամանակ նրա անձնական գործում՝ բժշկական քարտում հստակ, պարզ նշում է եղել այն մասին, որ նա «Ցևտրիաքսոն» դեղամիջոցից ունի ալերգիա, առաջացնում է անաֆիլաքսիա։ Նախնական պայմանավորվածության համաձայն, այսինքն նախորոշված օրվա ֆորսմաժորային, չնախատեսված ծննդաբերություն չի եղել, մոտեցել է ԲԺ, սկսել է բժշկական օգնության տրամադրման գործընթացը։ Բժշկական սպասարկամն ընթացքում կատարվել է ներարկում, որից առաջացել է ալերգիա, ինչի հետևանքով՝ անաֆիլաքսիա, ի վերջո՝ մահ։ Առաջին հարցադրումը, երբ անձը ԲԿ-ում հաշվառված է եղել փետրվար ամսից, ու կենտրոնի համապատասխան պաշտոնատար անձիք հստակ տեղյակ են եղել, որ նա հակաբիոտիկների նկատմամբ ունի ալերգիա, ինչու՞ անցնող ամիսների  ընթացքում բժիշկների կողմից չեն որոշվել այն հակաբիոտիկները, որոնք որ ալերգիա չեն առաջացնում։ Արդյո՞ք սա անգործություն չէ, եթե անգործություն չէ՝ անկալում ենք իրավաչափ հիմնավորումները։ Երկրորդ՝ ի՞նչ հիմքով է կայացվել որոշում՝ «Ամպիցիլինի» ներարկում։ Ունենք առողջապահության նախարարի հրաման, որի համաձայն այդ դեղամիջոցը նույն խմբում է գտնվում, ինչ՝ «Ցևտրիաքսոնը»»,-ասաց փաստաբանը։

Նարեկ Ալոյանի խոսքով, իրենք միջնորդություն են ներկայացրել Աշոտ Սիրունյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարցուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել