Հայտնի է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում անցկացվող «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ խաղալիքների արտադրությամբ զբաղվող Markos toys ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը, ում մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնհայտ է, որ տարվա օրացույցում մի շատ կարևոր իրադարձություն է հայտնվել, ի դեմս «Մեր ժամանակի հերոս»-ը մրցանակաբաշխության: Հիմա վստահ եմ, որ մենք բոլորս սպասելու ենք ամեն տարի այս օրվան՝ մեր ժամանակների հերոսներին փառաբանելու համար: Այսօրվա միջոցառումը սկսվեց ընդգծմամբ, որ այս տարվա իրական հերոսները մեր զինվորներն են ու բժիշկները: Շատ խորհրդանշական է, որ այս տարի իմ առաջարկով և հանրապետության նախագահի հրամանագրերով Զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը և վաստակաշատ բժիշկ Հրայր Հովակիմյանն արժանացան Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման: Եվ դրանով այս տարվա խորհուրդն իսկապես ամբողջացավ: Մենք փառաբանում ենք մեր ժամանակների հերոսներին, մենք դրանով փառաբանում ենք մարդու, քաղաքացու ստեղծարար ներուժը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ մրցանակաբաշխության շատ հերոսներ արժանի են գլխավոր մրցանակին, սակայն այսօր դրան արժանանում է «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենց մրցանակը ստանալով՝ հերոսները շնորհակալություն են հայտնում կառավարությանը: Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որովհետև նրանք իրենց գործունեությամբ ապացուցում են, որ այն ինչի մասին ասվում է, դա հնարավոր և իրական:

«Մենք խոսում ենք անհատական ջանքի շրջադարձային նշանակության մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կերտել իր միջավայրը, բարեկեցությունը։ Իհարկե, այստեղ կառավարության դերն առանցքային է և կառավարությունը պետք է կարողանա քաջալերել մեր ժամանակների հերոսներին: Բոլորն արժանի են գլխավոր մրցանակի, բայց մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատություն պետք է ունենա գլխավոր մրցանակակիրը: Կարծում եմ, որ այդ առանձնահատկությունը հետևյալն է՝ մեր գլխավոր հերոսը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել իր կյանքը փոխելու հարցում: Նա որոշել է գնալ ստեղծագործական երջանկության հետևից և որոշել է ստեղծել խաղալիքներ երեխաների համար: Այնպիսի խաղալիքներ, որ նրանց կսովորեցնի կառուցել, ստեղծել, արարել»,-հավելեց վարչապետը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել