30-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեցին գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով։

Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Նշենք, որ մեզ հետ զրույցում մահացած ծննդկանի հարազատները նոր մանրամասներ են հայտնել։ Նրանք համոզված են՝ բժիշկն է մեղավոր Սեդայի մահվան համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել