Հոկտեմբերի 1-ից Հայաստանը այլևս չի ունենա մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների մասնագետներ․ կենտրոնի ամբողջ անձնակազմը ազատման դիմում է գրել

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչու են ազատման դիմումներ ներկայացրել կենտրոնի աշխատակիցները։

ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։

«Հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը՝ խնդրում ենք ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը»,-նշել էին աշխատակիցները։

Թամամյանի խոսքով՝ նախարարությունից փորձում էին իմիջ կերտել, թե Դանիելյանը հայտնի, ընտիր բժիշկ է, բայց լավ մենեջեր չէ: «Գիտենք ձեր մենեջերներին: Կդժվարանան 3 հոգու հետ մի տեղ, նույն ժամին պայմանավորվել: Այնքան, որքան Դանիելյանն է արել, ձեր պայծառ երազում չէիք կարող տեսնել», – ասաց Գևորգ Թամամյանը:

Նրա խոսքով՝ նախարարությանը հեղինակություն, անձնական կարծիք ունեցող մարդիկ հարկավոր չեն, որոնք, գլուխները կախ, իրենց չեն ծափահարելու:

Թամամյանը նաև բարձրաձայնեց, որ կենտրոնի նախկին տնօրենին վերաբերող քրեական գործի մասին որոշ լուրերում միտումնավոր չէր նշվում տնօրենի անունն ու ազգանունը, որպեսզի կեղծ տպավորություն ստեղծվեր, թե խոսքը Սամվել Դանիելյանի մասին է:

Թամամյանի տեղեկություններով՝ մեծահասակների արյունաբաններն էլ են միանալու իրենց ակցիային:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/gevorg.tamamyan/videos/3590393554306965/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել