Գևորգ Պետրոսյանը բարեկրթության սահման և նորմ չի ճանաչում․ Լիլիթ Մակունցը՝ Իվետա Տոնոյանին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու մասին որոշումը Ազգային ժողովում չընդունվեց։

Նախքան քվեարկությունը ԲԿՀ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ իրենք անհարիր է համարում նախօրեին Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որը կապված էր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ բռնաբարության վերաբերյալ քրեական գործին։

«Պարոն Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը մենք չենք տեսնում, որովհետև, մի նախարար, ով իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրանսգենդերների հետ, հասկանալի չէ՝ կրթության, գիտության, մշակույթի, թե սպորտի նյուանսները քննարկելով, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան վերացնելով՝ այն դեպքում, երբ թե՛ ազգաբնակչությունը, թե՛ Հայ առաքելական եկեղեցին դրան դեմ են, այդ նախարարի պաշտոնավարման նպատակահարմարությունը մենք չենք տեսնում»,-նշեց նա։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ամիսներ շարունակ սուտ և կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ պետք է տան հենց իրենց խմբակցության «շատ կոնկրետ պատգամավորի»։

«Անվանական կարող եմ ասել, Գևորգ Պետրոսյանին, ով բարեկրթության սահման և նորմ չի ճանաչում՝ տարածելով սուտ և կեղծ տեղեկատվություն»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել