«Քաղքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մյուսներին լավ չգիտեմ, բայց Խունդկարյանի ՍԴ դատավոր դառնալը նշանակում ա խորը անարգանք դատական համակարգի փոփոխություն ակնկալիքով հեղափոխական գործընթացներին մասնակցած յուրաքանչյուրին։ Դեռ միայն փաստը, որ նա ու իր նմանները դեռ պաշտոնավարում են որպես դատավոր, արդեն պրոբլեմ ա։
ԱԺ-ի կողմից նրան նման բարձր լեգիտիմությամբ մանդատ տալը վառ գույներ ու երանգներ կտա էդ պրոբլեմին՝ շարունակական թողնելով սահմանադրական արդարադատության նկատմամբ նախկին համակարգի արհամարանքն ու բռնաբարությունը»։