Լուսինե Հակոբյանի կոչը պատգամավորներին՝ ՍԴ դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ

ԱԼԳ  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի պատգամավորներ, եթե դուք չեք հասկանում, թե Խունդկարյանին, Շաթիրյանին ու Վաղարշյանին տրվելիք կողմ ձայնն ինչ է նշանակում Սահմանադրական դատարանի ու մեր պետության ապագայի համար, ապա մի շտապեք, ժամանակ վերցրեք ու քննարկեք այդ հարցերը հանրության հետ, մտահոգ մարդկանց հետ:

Բայց որ ավելի կարևոր է` իմացեք, որ սկզբունքային մարդու ուղին միշտ բարդ է, ու միշտ լինելու են իրավիճակներ, երբ մարդն ընկնելու է կենցաղային խորամանկության մեջ մասնագիտացած մեկ կամ երկու մանիպուլյատորի ազդեցության տակ, որոնք նրան կարող են համոզել ու պարտադրել կատարելու սխալ ու անարդարացի ընտրություն: Ու այդ ժամ դուք գուցե մտածեք, որ ավելի հեշտը կռիվ չտալն է, չընդդիմանալը, սպիտակ ագռավ չդառնալը: Էդպես է. սկզբունքային մարդու ուղին միշտ բարդ է եղել ու բարդ է լինելու: Ու կարող են լինել իրավիճակներ, երբ դուք մենակ կմնաք ձեր ճշմարտացիության հետ, օտարացած mainstream կոչվածից ու մերժված նրա կողմից: Բայց գիտակցեք, որ ձեր ամենամեծ կապիտալն այսօր հայ ժողովրդի վստահությունն է, ու այն չկորցնելու համար արժի հպարտ ու միայնակ անցնել ձեր ճանապարհի այդ հատվածը: Ժամանակը ցույց կտա, որ ճիշտը դուք եք եղել, այլ ոչ` ձեզ հակառակում համոզողները: Ամեն օր ես իմ սեփական մաշկի վրա եմ դրանում համոզվում:

Էնպես որ՝ վստահ ոչ ասեք էդ երեքին:

#ониснаминеоднойкрови»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել