Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության քվեարկության արդյունքենրը հայտնի են։
Հաշվիչ հանձնաժողովի հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 88-ը: Քվերակության արդյունքում թեկնածու Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավոր: Արթուր Վաղաշյանին կողմ է քվեարկել 86 կողմ , դեմ՝ 1 պատգամավոր, իսկ Էդգար Շաթրյանին՝ կողմ 85, դեմ 3 պատգամավոր։
3-ն էլ Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրվել։
Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը առաջադրել էր Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, նախագահը՝ Արթուր Վաղաշյանի, իսկ կառավարությունը Էդգար Շաթրյանի թեկնածությունը: Ընդդիմադիր եկու խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: