Դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու ճանապարհով նիստերը հետաձգելու համար հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատավորի դեմ։

Բազմիցս և բոլոր հարթակներում բղավում եք վեթինգի, դատաիրավական բարեփոխումների, դատավորների բարեվարքության նոր չափանիշների մասին։ Երկու տարի շարունակ այդ դատավորի վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ հաղորդումներ ու բողոքներ գրեցինք բոլոր իրավասու պետական մարմիններին և միակ պատասխանը, որը ստանում էինք հետևյալն էր. «Էական և կոպիտ խախտումներ չեն հայտնաբերվել»։

Իսկ գիտեք ինչո՞ւ ոչինչ չէիք անում. Որովհետև Ձեզ հնազանդ դատավոր էր, խելոք ու ենթարկվող։

Սպասում եմ թե ինչպես եք մեկնաբանելու առերևույթ պաշտոնական կեղծիքը»,-նշել է փաստաբանը։

Մեկնաբանություններում նշվել է, որ դատավորը Էջմիածնի նստավայրից է։

Նշենք, որ նշված նստավայրում 4 դատավոր կա․ Նաիրա Գրիգորյանը, Հովհաննես Մելքոնյանը, Վահե Խալաթյանը և Էդգար Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել