Իշխանության այսօրվա թիմը շատ պրոֆեսիոնալ է, հատկապես չեղած տեղը խնդիրներ առաջացնելու բնագավառում. Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն  այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ նիստի ընթացքում ասաց, որ խմբացկությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը: 

Հիշեցնենք, որ այդ մասին ավելի վաղ հայտնել էր նաև Բարգավաճ Հայաստան խմբակցությունը։

«Հակաիրավական գործընթացը, որը այս դահլիճում տեղի է ունեցել սահմանադրաության փոփոխության համատեքստում շարունակվում է, և այս ընտրությունը նաև այդ հակաիրավական գործընթացի հետևանքն է: Հետևաբար, որքան էլ ես մեծ ցանկություն ունենամ քվեարկելու հատկապես իմ դասախոսի և մյուս թեկնածուների օգտին, դրա հնարավորությունը չունեմ, որովհետև ինչպես ճշմարտությունն է ավելի կարևոր, այնպես էլ Սահմանադրությունն է ՀՀ քաղաքացու համար ավելի մեծ արժեք, քան մնացած արժեքները իրավական բնագավառում: Հանրության մոտ մի այսպիսի ընկալում կա, որ իշխանության այսօրվա թիմը այնքան էլ արհեստավարժ չէ կառավարման կամ մեկ այլ բնագավառում: Ես ուզում եմ ասել՝ չէ, իշխանության այսօրվա թիմը շատ պրոֆեսիոնալ է, հատկապես չեղած տեղը խնդիրներ առաջացնելու և այդ խնդիրները քաջաբար հաղթահարելու բնագավառում»,- իր ելույթում ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորների ընտրությունը նախատեսված է սեպտեմբերի 15-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել