«Կտրուկ փոփոխությունները ինձ համար անընդունելի են»․ Երվանդ Խունդկարյանը՝ Գերագույն դատարանի ստեղծման մասին

Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է վերջինիս ընտրության հարցը։

Խոսելով նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների և Գերագույն դատարանի ստեղծման մասին, Խուդկարյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները իրարից էականորեն տարբերվում են։

«Մենք՝ դատավորներս շատ ավելի պահպանողական բնավորություն ունենք։ Իմ կարծիքով՝ դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն ավելի շատ պահպանողական մտածելակերպից պետք է բխի և կտրուկ փոփոխությունները ինձ համար անընդունելի են։ Շատ ավելի արժեքավոր է ինձ համար ֆիքսել X և Y պրոբլեմները և այդ պրոբլեմները վերացնել, քան գնալ շատ ավելի մեծ անորոշության և նոր հասկանալ, թե ինչքան նոր պրոբլեմներ մենք կարող ենք ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»։

Նշենք, որ այսօր հայտարարություն է տարածել նաև ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, որը 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է։

Հայտարարության մեջ նշվում է, որ Արևելան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է մերժել Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել