Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է վերջինիս ընտրության հարցը։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե ինչու է թեկնածուի ավագ որդին ծառայել Երևանում, այն դեպքում, երբ վերջինս բնակվում է մայրաքաղաքում, իսկ կրտսերը, որը այժմ ժամկետային զինծառայող է, դիրքեր չի բարձրանում և արտոնյալ պայմաններում է ծառայում։
Խունդկարյանը նշեց, որ վերջինս ոչ մի միջամտություն չի ունեցել իր ավագ որդու ծառայության վայրի ընտրության հարցում․ «Ձեր հարցերը պետք է ուղղեք Պաշտպանության նախարարությանը, իսկ կրտսեր որդուս վերաբերյալ Ձեր ունեցած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»։
Մանրամասները՝ տեսանյութում