ԵՄ-ԱՀԿ-ԱՆ համագործակցության շրջանակներում Հայաստան են առաքվել թթվածնի խտացուցիչներ, թեստեր և ոչ միայն

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10․000 ՊՇՌ թեստ՝ COVID-19-ի ախտորոշման համար:

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռիսկերի հաղորդակցության խորհրդատու Անժելա Կժդրյանը։

«Եվրամիություն-Առողջապահության համաշխարհային կազմակերպություն-Առողջապահության նախարարություն համագործակցության շրջանակում Հայաստան առաքված թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցող հիվանդների բուժման համար:

Էլեկտրասրտագրության սարքն օգնում է բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան:

10,000 թեստերը կապահովեն հիվանդների ժամանակին հայտնաբերում, մեկուսացում և կառավարում, ինչը կարևոր է ինչպես հիվանդների խնամքի, այնպես էլ երկրում համաճարակի զսպման համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել