Ամենագնաց շտապօգնության 21 ավտոմեքենաներ նվիրաբերվեցին մարզային բժշկական կենտրոններին

Կառավարությունը սեպտեմբերի 3-ին որոշում ընդունեց ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված թվով 21 Ուազ տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք նաև հագեցվել են պետբյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով՝ նվիրաբերել մարզերում գործող բժշկական կազմակերպություններին։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ առաջնային համարելով մասնավորապես՝ ՀՀ մարզերում շտապ օգնության ծառայության համաչափ զարգացումը, հիմք ընդունելով նաև կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում, Առողջապահության նախարարությունը իր առաջնահերթ խնդիրներից է համարում ՀՀ մարզերում գործող շտապ օգնության ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը, մարզային ազգաբնակչության համար շտապօգնության ծառայության մատչելիության ապահովումը և հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունները տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել