Դատարանը բավարարել է նախկին ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանին ձերբակալելու դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ իր և Սյուզաննա Խչեյանի ներկայացրած բողոքը, նախկին ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանի ձերբակալման որոշման դեմ, դատարանի կողմից բավարարվել է:

 «Դատարանը քննել է նաև Սամվել Մկրտչյանին կալանավորելու քննիչ Չիլինգարյանի միջնորդությունը, որը նույնպես մերժվել է: Նախաքննության մարմինը պետք է որոշում կայացնի խափանման մեկ այլ միջոց ընտրելու հարցը:

Դատավոր Վ․ Սիսակյանը համարել է, որ ձերբակալման որոշումը Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ է: Դատարանի որոշումով արձանագրվել է, որ Վահան Հովհաննիսյանի և Սյուզաննա Խչեյանի վստահորդը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Հիշեցնենք, որ Սամվել Մկրտչյանը երեկ՝ սեպտեմբերի 1-ին ՀՔԾ կողմից  ձերբակալվել էր: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների շրջանակներում»,-նշում է Վահան Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել