Վարչապետի աշխատակազմին կփոխանցվեն Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի սպասարկման և տնօրինման գործառույթները

Արդարադատություն նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի սպասարկման և տնօրինման գործառույթների փոխանցումը վարչապետի աշխատակազմին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վարչապետի աշխատակազմին Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի սպասարկման և տնօրինման գործառույթների փոխանցման անհրաժեշտությամբ, քանի որ տվյալ հարթակի պատշաճ օգտագործումը կապված է բոլոր նախարարությունների ու այլ մարմինների գործառույթների հետ:

Հետևաբար հարթակի գործարկման, սպասարկման, տնօրինման և այլ գործառույթները առավել արդյունավետ կիրականացվեն վարչապետի աշխատակազմի կողմից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել