Մայիսի 24-ից հետո նման իրավիճակ, որ 4 օր իրար հետևից կորոնավիրուսի դեպքերը 400-ից պակաս լինեն՝ չի գրանցվել, ինչը հնարավորություն կարող է տալ ջարդել համավարակի ողնաշարը։
Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության հերթական նիստին։
Նա հորդորեց առաջիկա օրերին կենսաթոշակների վճարումների հետ կապված հատուկ աշխատանք տանել՝ հակահամաճարակային կանոնների պահպանման համար։
«Մեզնից կախված մեր պատասխանատվության բաժինը լիարժեք կկրենք, բայց հույս ենք դնում, որ ձեզնից յուրաքանչյուրն այս պատասխանատվությունը և այս մարտահրավերը կընդունի և մեն կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը»,-ասաց վարչապետը։
Նա քաղաքացիներին կոչ արեց հիմա ավելի զգոն լինել։
Մանրամասները՝ տեսանյութում