Մի անգամ գիշերը Բալզակի տունը գող մտավ: Համոզվելով, որ տանտերը քնած է, չարագործը մոտեցավ գրասեղանին և սկսեց դարակները նայել:
Հանկարծ հնչեց բարձր ծիծաղ: Գողը շրջվեց և տեսավ գրողին:
Չնայած այդ պահին գողին համակել էր վախը, այնուամենայնիվ նա հարցրեց՝ ինչո՞ւ եք ծիծաղում:
Բալզակը պատասխանեց .
-Ծիծաղում եմ, որովհետև մթության մեջ փնտրում ես այն, ինչ ես ցերեկը չեմ կարողանում գտնել:
Փորձենք պայմանականորեն ‹‹որակել›› գողի արարքը կախված այն հանգամանքին՝ ինչպես նա կվարվեր:
Այն դեպքում, երբ գողին Բալզակը չտեսներ և նա հափշտակեր գույքը, ապա նրա արարքը կհամարվեր գողություն, իսկ այն դեպքում, երբ Բալզակն արդեն տեսել էր իրեն և գողը գիտեր դրա մասին և շարունակեր իր արարքը՝ այսինքն հափշտակեր Բալզակին պատկանող գույքը, ապա արարքը կհամարվեր կողոպուտ:
Գողության և կողոպուտի կարևոր տարբերություններից կայանում է նրանում, որ գողությունը կատարվում է գաղտնի, իսկ կողոպուտը՝ բացահայտ:
Այսպես, գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունն է, իսկ կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունն է:
Աղբյուր՝ Իրավաբան.net