Երևան քաղաքում՝
Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ: Հուլիսի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
