Դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայացած նիստին, այսօր՝ հուլիսի 20-ին, դատարանը որոշել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին երկու ամսով կալանավորել։

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել