Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն թվիթերյան իր էջում գրել է․
«Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցող մահացու բախումներով։ Հայաստանն ինձ համար թանկ երկիր է, որը ներկայում նախագահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Կցանկանայի լարվածության թուլացում և վերադարձ հրադադարի պահպանմանը»: