Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արմեն Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Կարեն Հ-ի հետ նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել «Կահույքի աշխարհ» ՍՊԸ-ի շինություն և պատճառել 5.555.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`իրավաբան.net