Բերման են ենթարկել հանցագործության մասին իմանալու և չհայտնելու համար

Մարտի 14-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Ախուրյան գյուղից բերման են ենթարկել 1948 թ. ծնված Մարզպետունի Հ.-ին, որը 2002 թ. մայիսի 15-ից Ուզբեկստանի Հանրապետության Ֆերգանայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեղադրանքով:

Ոստիկանության փոխանցմամբ` Մարզպետունի Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել