Ադրբեջանի արտաքին գործերի նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ջեյհուն Բայրամովին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ալիևի մեկ այլ հրամանով՝ Ջեյհուն Բայրամովը ազատվել է կրթության նախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2018-ից։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել: Իլհամ Ալիևը գոհ չէր նրա և ԱԳՆ-ի աշխատանքից։

Կենսագրություն

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին նա աշխատել է Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում ՝տարբեր պաշտոններում։

2000-2002 թվականներին — «Salans Hertzfeld & Heilbronn Limited (Baku)» ընկերությունում իրավաբան,

2002-2013 թվականներին — «OMNI» իրավաբանական ընկերության տնօրեն,

2013 թվականին — Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարության աշխատակազմի ղեկավար,

Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի օգոստոսի 12-ի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ:

ԱՀ Նախագահ Իլհամ Ալիևի 2018 թվականի ապրիլի 23-ի հրամանագրով նշանակվել է կրթության նախարար:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել