ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է․
«Արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են:
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել»։