Հայկական կողմի պատասխան պատժիչ գործողությունների արդյունքում զոհվել է Ադրբեջանի 3-րդ կորպուսի հրետանու պետ գնդապետ Իլհար Միրզոևը։
Այս մասին տեղեկանում ենք Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանից։
«Հրետանու պետ, գնդապետ Իլհամ Միրզոևը ևս հաստատվեց: Բայց ԲԿ-ի շտաբի պետն ու հրետանու պետը հաստատ մենակ չեն լինում»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հաստատվել է նաև գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի մահը։