Ազատության հրապարակում ոստիկանները խոչընդոտում են վրան տեղադրելուն

Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները փորձում են վրան տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս: Ըստ ոստիկանների վրաններ տեղադրելը հակաօրինական է։

Այս պահին ոստիկաններն ու «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները բանավիճում են հարցի շուրջ:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ իրենք ոչ թե Ազատության հրապարակի տարածքում են վրան տեղադրում, այլ դրա հարակից տարածքում, ինչն օրենքով չի արգելվում:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել