Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Միությունից տեղեկանում ենք, որ ունենալով ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ բիզնեսի զարգացման ու կառավարման ոլորտում` Կ.Վարդանյանը 2005 թվականից ի վեր հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտում մեծ դեր կատարող կառույցի` ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը: Մինչ այդ` 2002-2005թթ. նա աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ:

Կարեն Վարդանյանն 1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը` որպես հիդրոինժեներ, իսկ 2009թ. դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում` Քենեդու կառավարման դպրոցում:

Նշենք նաև, որ Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է:

Իրավաբան.net-ն իր ցավակցություններն է հայտնում Վարդանյանի ընտանիքին, ընկերներին ու հարազատներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել