Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ երկրում դիմակի գնանկում է գրանցվել և հիմա կարող են քաղաքացիները գործարանային դիմակները գնել 60 դրամով։
«Սկզբնական շրջանում, երբ աշխարհում կար մեծ դեֆիցիտ և Հայաստանում էլ գները 200 դրամից ավելի էին, այդ ժամանակ խնդիր կար այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե առողջապահական հիմանրկների համար հնարավոր լինի դիմակներ ձեռք բերել։Երկրորդ փուլն այն էր, որ շուկայում արդեն կար դիմակ, բայց դրանք բավականին գնով բարձր էին և մենք եկանք այն համոզման, որ պետք է դիմակները դարձնել պարտադիր։ Հասկանալով գների բարձր լինելը՝ մենք ասացին՝ շատ լավ, նրանք, ովքեր հնարավորություն ունեն գործարանային արտադրության դիմակ կրել՝ թող կրեն, նրանք, ովքեր չունեն այդ հնարավորությունը՝ թող տնային պայմաններում պատրաստված դիմակներ կրեն։ Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, հիմա կարող ենք անցնել երրորդ փուլին՝ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ»,-մանրամասնեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում