Վիճաբանություն «Ռոյալ» տաքսի ծառայությունում

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Խ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. ապրիլի 6-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, «Ռոյալ» տաքսի ծառայության գրսենյակում իրենից պարտքով գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է նույն ծառայության վարորդ Գոռ Պ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով հարավածել է նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը դիտավարությամբ պատճառելով միջին ծանրության վնաս`առողջությանը տևական քայքայումով:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել