Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Առողջապահության նախարարության՝ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի` բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը և Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը:
Փաշինյանը նշեց, որ համատարած լոքդաունի կառավարությունը կգնա ծայրահեղ դեպքում։
«100 տոկոսով պետք է համոզված լինենք, թե ինչպես ենք լոքդաունը պահելու մինչև ամենավերջին գյուղի ամենահեռավոր փողոցը։ Եթե պարզվի, որ այդպիսի երաշխիք չկա՝ այն կարող է նոր պրոբլեմներ բերել։ Այսօր մենք լոքդաունի պլան մշակում ենք և պիտի ամեն ինչ անենք, որպեսզի պատրաստ լինենք՝ ըստ անհրաժեշտության գնալ նման քայլի։ Բայց ավելի հեշտ ճանապարհ կա, պահպանել հակահամաճարակային կանոնները․ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»,-նշում է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում