Տիգրան Մուկուչյանի կարծիքով՝ ՍԴ դիմումում ներկայացվածը սին դատողություններ են սեփական անգործությունը փարատելու համար

Սահմանադրական դատարանում լսում են հանրապետության նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ներկայացրած դիմումի շրջանակներում պատասխանող կողմ ճանաչված ԿԸՀ-ին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանում մանրամասն ներկայացրեց ՀՀ ընտրական օրենքսգիրքն ու դրա շրջանակներում նախագահի թեկնածունների իրավունքները՝ դրանք զուգորդելով բացատրություններով: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց պատասխանողին՝ խնդրելով առավել շատ անդրադառնալ այն հարցադրումներին, որոնք բերվել են դիմումում:

ԿԸՀ նախագահի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիմումում սին դատողություններ են սեփական անգործությունը փարատելու համար: Հայտարարված ընդմիջումից հետո պատասխանող կողմը կշարունակի ներկայացնել իր պատասխանը:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել