Կառավարությունը լրատվամիջոցներին կոչ է անում դիմակներ կրել եթերում․ կանոնների խախտումը կհանգեցնի պատասխանատվության

Կառավարությունից բոլոր լրատվամիջոցներին հայտնում են․

«Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․

«Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։

Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։
Տեղեկացնում ենք, որ կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել