Կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարում հավաքեք․ ակցիայի մասնակիցները հերթով հիվանդանում են․ Փաշինյան

ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսը որոշ ուժերի համար մանանա էր․ «․․․Քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս ա ստացել, իրենց թվում ա։ Եվ հիմա եկել են սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում։ Այ ժողովուրդ ջան, էդ սոցիալական բունտից դուք վախեցեք, որովհետև սոցիալական բունտը, որ եղավ, մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտի զոհ ա դառնալու, առաջին հերթին ձեր կառուցած ապօրինի դղյակներն ու բենթլիներ են դառնալու սոցիալական բունտի զոհ։ Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրեք սոցիալական բունտ, տենանք էդ սոցիալական բունտի ժամանակ դուք որտեղ եք հայտնվելու և ինչ դիրքով, որը շատ կարևոր ա»։

Նա անդրադարձավ նաև ընդդիմությանը ճնշելու և հանրահավաքները արգելելու խնդրին․

«Մի նրբություն չեն արձանագրել՝ էդ մեր հանրահավաքներն էլ են արգելված նույն տրամաբանությամբ։ Հենա տեսանք ձեր արած հանրահավաքը, կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարում հավաքեք։ Եվ գալիս եք, առանց դիմակների կանգնում եք, ասում եք՝ չկա կորոնավիրուս։ Հիմա էլ պիտի ասեն՝ իշխանությունը կորոնավիրուսը գցել ա ընդդիմության ջանը, որ հիվանդանան, չկարենան իշխանափոխություն անեն։ Հիմա էլ ամաչում են ասել, որ կորոնավիրուսով հիվանդացել են, ակցիայի մասնակիցները հերթով հիվանդանում են։ Ասում են՝ հանրահավաք կանենք, բա որ մենք արեցինք հանրահավաք, հանրահավաքո՞վ եք վախեցնում, դուք եկեք փողով վախեցրեք, թալանելու ձեր կարողությամբ։ Դուք եկեք մեզ վախեցրեք ձեր կրթական ցենզով։ Դուք եկել մեզ հանրահավաքով վախեցնո՞ւմ եք, այստեղ են ասել՝ կանգնեցրեք ինքնաթիռը, իջնող կա»,- նշեց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել