Պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի ՀՀ Սահմանադրության փոփոխությունները․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունները։ Այս մասին նա հայտնում է Ֆեյսբուքի իր էջում։

«Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները», – նշել է նա։

Հիշեցնենք, որ փոփոխություններով դադարեցվում են ՍԴ 3 դատավորների լիազորությունները, ինչպես նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ նախագահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել