Ովքեր են լինելու հաջորդ խորհրդարանում. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կաշառք են բաժանել և նորությո՞ւն է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրակաշառքով ա ընտրվել»։

Նա նշեց, որ երբ կանգնում ու այս ամբոնից ասում են մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չէ, դա նշանակում է ինքնաոչնչացում։

«Իրենք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ իրենք այսօր այստեղ չեն, որ չկան այլևս։ Նրանք չկան այլևս, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռ առնել»,-ասել է նա ու հավելել, որ այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում՝ քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում։

«Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնենտների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու։ Եվ նրանք, ովքեր կուլսիներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու։ Եվ թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այն քաղաքական ուժերը, որոնք աներկբա պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքները։ Այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննատադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն և ամենաշատն իրենց քննադատությունից ենք մենք նեղվում»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել